Մեր դասընթացները հեռավար են: Ձեզ անհրաժեշտ է ունենալ համակարգիչ՝ համացանց ելքով, արագությունը՝ սկսած 1մբ/վրկ, որի օգնությամբ Դուք ներկա կլինեք դասախոսի հետ պարապմունքներին ուսուցման ցանկացած հոսքում (խմբովի ուսուցման դեպքում) Ուսուցման և կայքից կայք նավարկման հնարավորություն կա նաև պլանշետային համակարգչի, նեթբուքի, սմարթֆոնի կամ համացանց ելքով բջջային հեռախոսի միջոցով.
4-4.5 ամիսների ընթացքում լրիվ դասընթացի բոլոր ունկնդիրները (դասախոսի հետ) անցնում են 8 հիմնական առարկաներ, գրում ստուգողական աշխատանքներ, փոխգործուն վարժություններ, կատարում տնային աշխատանքներ՝ կառավարող ծրագրերի, վարժություններ՝ ավտոմատացված նախագծման համակարգերում գծագրերի կառուցման վերաբերյալ, ինչպես նաև թեստավորում են անցնում հատուկ ծառայությունում
Ինքնուրույն ուսուցում ընտրելու դեպքում պարապմունքներին ներկա լինելն անհնար է: Դասընթացի յուրաքանչյուր ունկնդիր, անկախ ունեցած գիտելիքի մակարդակից, կարող է ցանկացած պահի սկսել ուսուցումը՝ առանց սպասելու խմբի համալրմանը:
Խմբովի ուսուցման դեպքում հավաստագիրն անվճար տրվում է դասընթացի ավարտից հետո: Ինքնուրույն ուսուցման դեպքում (թրենինգ) հավաստագրման և հավաստագրի արժեքը կկազմի 100 ամերիկյան դոլար (USD):
Մասնավոր անձանց և ընկերություններին առաջարկում ենք ուսուցման հետևյալ ձևերը (ուսուցում և/կամ աշխատակիցների մասնագիտական ուղղվածություն):
Հեռավար ուսուցում՝ 1 ամսով պարապմունքների և նյութերի տեսագրությունների օգտագործմամբ: Ուսուցման 1 ամսվա արժեքն է 50 ամերիկյան դոլար (համարժեքներ՝ 220 PLN): Դասընթացի ավարտին հավաստագիր չի տրվում:
Ուսուցում՝ 4 ամիս հեռավար պարապմունքներին (վեբինարներին) մասնակցության հնարավորությամբ, տնային, ստուգողական աշխատանքների և թեստերի կատարմամբ և դասախոսի կողմից դրանց ստուգմամբ: Ուսուցման 1 ամսվա արժեքն է 75 ամերիկյան դոլար (325 PLN). ճշտե՛ք մենեջերից:
Անհատական հեռավար ուսուցում դասախոսի հետ Ձեզ համար հարմար ժամանակ. Պարապմունքների թեման և տևողությունը նախապես ճշտվում են: 1 պարապմունքի (60 րոպե) արժեքն է 20 ամերիկյան դոլար. Հավաստագրման հարցերով դիմե՛ք մենեջերին:
Այս հատվածի աջ մասում հասանելի է
0001 դասընթացի 22.03.2023 թ. անցկացված 2-04 պարապմունքի տեսագրությունը՝ 66 րոպե տևողությամբ:
Հեղինակ՝ Անտոն Լ.:
2013 թվականից անցկացված պարապմունքների տեսագրություններից բացի՝ համակարգում կան լրացուցիչ նյութեր ինչպես «Օպերատոր CNC», «ծրագրավորող CNC» մասնագիտություններին ինքնուրույն տիրապետելու, այնպես էլ դասախոսի հետ խմբերում սովորելու համար: Եթե Դուք դեռ սովորողի աքաունթ չունեք, ապա արե՛ք դա հենց հիմա՝ 15 վայրկյանում:
Բոլորովին վերջերս մենք ամբողջությամբ նորացրել ենք կայքերի դիզայնը: Հիմա ծառայությունների աշխատանքն ավելի հարմար է դարձել ուսուցման համակարգի ձախ մասում գտնվող նավարկման ընդհանուր մենյուի շնորհիվ:
Ավելացվել են լրացուցիչ հնարավորություններ. ստեղծվել են ուսումնական գործընթացին մասնակցության մասին տեղեկություններ, վճարման ավտոմատ համակարգ, ակտեր:
Էլեկտրոնային փոստին ծանուցումներ ստացե՛ք մենեջերների և դասախոսի գործողություններին հետևելու համար:
Պարապմունքներին ներկա գտնվելու համար օգտագործվում է ZOOM ծրագիրը: Այն կարող է գործարկվել օպերացիոն ցանկացած համակարգում:
Մեր մեր հաճախորդներին օգնություն ենք տրամադրում հեռախոսով, ինչպես նաև Viber, WhatsApp, Telegram, WeChat կապի միջոցներով: Կա՞ն հարցեր: Հարցրե՛ք՝ առանց սպասելու հաջորդ պարապմունքին:
Համակարգը հաշվառում է հաճախումը պարապմունքներին, տեսադասերի դիտման և աշխատանքների կատարման համար Ձեր ծախսած ժամանակը:
«Օպերատոր/ծրագրավորող CNC» մասնագիտությունը ենթադրում է 8 հիմնական առարկաների ուսումնասիրություն խմբերում դասախոսի հետ կամ ինքնուրույն: Բացի հիմնական թեմաներից՝ դիտարկվում են 6-8 պարապմունքներից կազմված լրացուցիչ կարճ դասընթացներ՝ մակրոծրագրավորումից, ախտորոշաբանությունից և ինժեներային գրաֆիկայից: Լրացուցիչ դասընթացները մեր կողմից ավելացվում են յուրաքանչյուր 1-2 ամիսը մեկ: Տվյալ պահին ուսուցման համակարգում 20 թեմաներին/դասընթացներին վերաբերող նյութեր կան: Մեծացնելու համար սեղմե՛ք ներքևում գտնվող սահիկներից որևէ մեկը:
Հավաստագրի էլեկտրոնային տարբերակի սկզբնագիրը (օրիգինալը)
ներբեռնե՛ք կոնստրուկտոր (փաստաթուղթը կբացվի առանձին պատուհանում):
* Ուշադրությո՛ւն: Հավաստագրի էլեկտրոնային տարբերակը ընկերության հատուկ ռելիեֆային կնիքով միակողմանի պիտակ չունի: Հավաստագրի տպված սկզբնագիրը նամակով ուղարկվում է փոստային հասցեին: Հավաստագրի մասին մանրամասն կարելի է կարդալ այստեղ:
Ընդամենը տրված է 582 հավաստագիր աշխարհի 16 երկրներում:
կարելի է ստուգել այս էջում: Կայքի վերին ձախ մասում ներմուծե՛ք հավաստագրի համարը (ENTER THE NUMBER OF THE CERTIFICATE) կամ ցանկացած սարքով սկանավորե՛ք QR ծածկագիրն ուղղակի փաստաթղթի վրա հավաստագրի կաբինետ անցնելու համար:
Copyright © 2008-2023
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ANTON LAUFER CNC.SCHOOL
Գաղտնիության քաղաքականությունA theme by Dcrazed